Ինչ է լեգոն

Բոլոր երեխաները սիրում են խաղալ լեգո։ Լեգոյով կարող ենք տարբեր բաներ պատրաստել։ Լեգոն մանր դետալներից է բաղկացած։ Լեգոյով կարող են պատրաստել տուն ,սենյակ և այլն։ Լեգոյով նաև կարող են խաղեր հորինել և խաղալ։ Լեգոյի մեջ մարդուկներ էլ կան։

Լեգոն մարդկանց օգուտ է տալիս, որ ձեռքերը զարգանան, որովհետև, երբ լեգոյից բան են պատրաստում, ձեռքերով են պատրաստում։ Լեգոն մարդկանց օգուտ է տալիս, որ օրինակ լեգոյից աշխարհ պատրաստեն և պատկերացնեն այդ աշխարհը և աշխարհի մասին հետաքրքիր բաներ գրեն։

Եթե աշխարհի բոլոր լեգոները բաժանենք բոլոր մարդկանց, ապա նրանցից յուրաքանչյուրը կունենա 64  լեգո:

Օլե Կիրկ Կրիստիանսեն`դանիացի լեգոյի ստեղծողը։